15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի

«Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արևադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ»,-այսօր լրագրողներին հայտնեց  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 Երևանում այսօր կանխատեսվում է մինչև 35 աստիճան, վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան:

Հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից: «Երևանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում օդի
ջերմաստիճանը կհասնի 32-35 աստիճանի: Գյումրիի հատվածում չի բացառվում մինչև 37 աստիճան տաքություն»,-ասաց նա: Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում կանխատեսվում է 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի: Գագիկ Սուրենյանն ազգաբնակչությանը կոչ արեց ցերեկային ժամերին չմնալ արևի տակ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ