18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոգեբանին սպանած 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է […]

Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակցուհու մոտ կասկածելի հեղուկ է հայտնաբերվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից   հայտնում են, որ տիկնոջ մոտից հայտնաբերել են սեւ գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ: Դատաքիմիական փորձաքննության […]

Կիսիլյովն էլ է Սորեսին սպասարկում. Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դեմ է նրան, որ այլ երկրներն են մեզ օրակարգ թելադրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսաց լեզուն Հայաստանում որպես պետական լեզու  ճանաչելու ռուսական կողմից հնչած առաջարկին՝ նա նշեց. «Ռուսաստանի կողմից հերթական պաշտոնյան հերթական անհաջող առաջարկն արեց իր կողմից, դա ընդունել որպես ինչ-որ մի պաշտոնական առաջարկ, սխալ է: Ինչ-որ մի շրջանակ […]

Հանրահայտ Linkin Park խմբի մենակատարը ինքնասպան է եղել /տեսանյութ/

Նախօրեին մահացած են հայտնաբերել Linkin Park լեգենդար ռոք խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնին։ Վերջինն ինքնասպան է եղել՝  կախվել է Կալիֆոռնիայի իր առանձնատանը։ Լրատվամիջոցները նշում են, որ երգիչը տարիներ շարունակ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։ Նա երկու անգամ ամուսնացած է եղել, ուներ 6 երեխա։

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է  6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի […]

Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար. քաղաքագետ

 Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Արցախի ընտրությունների հարցում որևէ անակնկալ չկար:  Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նման ընտրությունները միջազգային հանրությունը կդիտարկեն որպես Արցախի դեմոկրատական զարգացման ուղղուց շեղում: «Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված արցախյան […]

Առանց Սեֆիլյանի դատ չի կարող լինել. փաստաբանը հանձնարարություն ուներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։ Նշենք, որ դատական նիստերի դահլիճում մեկ ամբաստանյալ է ներկա, քանի որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանին  և  Հրայր Թոփչյանը: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Ժիրայր […]

Խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Մասնավորապես`Երևանի Մոլդովական փողոցի թիվ 39/5 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ, Սեբաստիա փողոցում գտնվող հայորդաց տան մոտակայքում՝ 600 քմ, Մ-4 Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ դաշտամիջյան հատվածում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի […]

Քոբուլեթում փրկել են ՀՀ քաղաքացիների

Նախօրեին Աջարիայում՝  Քոբուլեթ տուրիստական քաղաքի ծովափին, փրկարարները ջրից հանել են Հայաստանի քաղաքացի երկու զբոսաշրջիկների, որոնք ուժեղ ալիքների պատճառով չէին կարողացել ափ դուրս գալ, հայտնում է «Novosti Gruzia»-ն։ Նշենք, որ նախօրեին սեւծովյան ափին գրանցվել է 5 բալանոց փոթորիկ։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ երեկվա ընթացքում ջրից փրկել են մոտ 100 մարդու։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված