Կառավարությունում քննարկվել է ՊԵԿ-ի դեմ ուղղված երեք բողոք

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Կառավարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների եւ փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: