Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է Շուլցի ու Մերկելի հայտարարություններին
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Գերմանիայի կանցլերի երկու թեկնածուների՝ Մարտին Շուլցի և Անգելա Մերկելի կողմից հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: «CNNTurk»-ը հղում անելով Քալինի թվիթերյան գրառմանը, նշում է, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունը որակել է որպես «պոպուլիզմի դրսևորում» և նշել, որ դրանք սերմանում են այլատյացություն, խտրականություն և թշնամություն: […]





































