04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին

ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթի մի մասը նվիրել է Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին։ Այդ մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում․ «ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են։ […]

Թուրքիան առայժմ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ. Գերմանիայի կառավարության խոսնակ

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Թուրքիան առայժմ պատրաստ չէ Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական  «Aktifhaber» լրատվական կայքը, Զայբերտը նշել է, որ այս պահին Թուրքիան այն վիճակում չէ, որ անդամակցի ԵՄ-ին: Բացի այդ, ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի, Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցված են: Զայբերտը հայտնել է, որ  ԵՄ-ին անդամակցելու […]

Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։ Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը։ Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

Փակ օպերացիաներ

2012-2014 թվականներին ադրբեջանական աղբյուրներից Էստոնիայում Դանիական Danske բանկի մասնաճյուղի միջոցով դեպի բրիտանական 4 կազմակերպություն փոխանցվել է շուրջ 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս փակ օպերացիաների մասին տեղեկատվությունը տրամադրվել է անոնիմ աղբյուրների կողմից դանիական Berlingske թերթին, The Guardian-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվական կազմակերպությունների: Տվյալները պարունակում են 16 000 բանկային փոխանցումների վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ երևում են […]

Հրապարակվել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը

Ոստիկանությունը հրապարակել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը: Բանն այն է, որ երեկ Լիանան հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ պետավտոտեսուչները կանգնեցրել են իր մեքենան, պահանջել փաստաթղթերը: Թեեւ Լիանա Զուրաբյանը խոստովանել է, որ տեխզննման կտրոնի ժամկետն անցած է եղել, այնուամենայնիվ, նրան բարկացրել է, որ ոստիկանները հաշվի չեն առել, որ իր մեքենայում […]

Փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 478.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 618.52 դրամ (նվազել է 0.68 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.30 դրամ (նվազել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (աճել է […]

Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր ԱԻՆ աշխատողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր հյուրընկալել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը լինելու է շարունակական և արվելու է ամեն ինչ, որպեսզի համատեղ ուժերով դեռևս առկա խնդիրները ստանան համապատասխան […]

Հոգեբանին մարմնական վնասվածքներ հասցրած անձը ճանաչվել է անմեղսունակ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը. մեղադրյալը ճանաչվել է անմեղսունակ: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց  բուժօգնության է տեղափոխվել  2017 թվականի […]

Ջուր չի լինի

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  05.09.2017թ.   Վեոլիա Ջուր ՓԲԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված