14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեր ուժը մեր անհատականության ու արժանապատվության մեջ է»

«Երեկ ժամանակ չեղավ հավուր պատշաճի անդրադառնալու մի շատ կարևոր իրողության։ Հայաստանի կառավարությունը որոշեց արտահերթ կարգով պահուստային ֆոնդից Դատական դեպարտամենտին գումար հատկացնել ՝ դատարաններում զննության հավուր պատշաճի, քաղաքակիրթ ձևով իրականացնելու նպատակով ռենտգեն սկանավորող սարքեր ձեռք բերելու համար։ Այս հանգամանքը նշանակում է, որ ոչ միայն մեկ քրեական գործի շրջանակներում, այլև հետայսու բոլոր դեպքերում Հայաստանում մի փոքրիկ հանգամանք […]

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ակտիվացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի թե՛ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը, և թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետը ողջունել է […]

ԻՊ-ը խոսում է նաև այն մասին, որ գերեվարվել են 2 ռուս զինվորական

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իսլամական պետության խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեկվա ուղերձը հաջորդեց ԻՊ-ի զինյալների հաջող ռազմական գործողություններին Սիրիայում: ԻՊ-ի լրատվական ռեսուրսներն արդեն հայտնել են, որ Սիրիայի Դեր Զոր և ալ-Ռակկա շրջաններում ԻՊ-ի նախաձեռնած երեկվա հակահարձակման արդյունքում իսլամականները գրավել են մի քանի բնակավայրեր՝ Մարաթ, Մազլում (որտեղ ռուսները գեներալ կորցրին), Շուլա և […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն […]

Միչիգանի կոնգրեսական Դեն Քիլդին միանում է հայկական հարցերով հանձնախմբին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով ողջունում է կոնգրեսական Դեն Քիլդիի (դեմոկրատ, Միչիգան) միացումը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին: Անցյալ ամիս Համագումարի պատվիրակությունը հանդիպել էր կոնգրեսական Քիլդիի հետ և Միչիգանի 5-րդ կոնգրեսական տեղամասում բնակվող ամերիկահայ ընտրողներին մտահոգող հարցեր քննարկել: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն, Միչիգանում մեծացած՝ Համագումարի Արևմտյան տարածաշրջանի տնօրեն Միհրան Թումաջանին և Ամերիկայի հայկական համագումարի զարգացման […]

Նոր նշանակումներ՝ զինված ուժերում

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին`ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ […]

100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում: Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության […]

Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով

Երևանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող  Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը: Խոսելով մասնավորապես մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2799» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված