Երեւանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: […]