03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ օրում բացահայտվել է գողության 10, անձի առեւանգման մեկ դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 7, խարդախության 4, խուլիգանության 2, անձի առեւանգման, յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 եւ […]

Եթե մարդկանց սիրաշահելու հետեւից ընկնեի, ապա կդադարեի Քրիստոսի ծառա լինելուց

Շատ եմ զարմանում, որ այդպես շուտ եք լքում Աստծու Ավետարանը, որ ձեզ հրավիրեց Քրիստոսի շնորհին, և ականջ եք դնում մի այլափոխված ավետարանի: Իմացե՛ք, որ չկա ուրիշ ավետարան: Բայց կան մարդիկ, որոնք պղտորում են ձեր մտքերը և ուզում են չարափոխել Քրիստոսի Ավետարանը: Բայց ով որ մեր քարոզածից տարբեր մի ավետարան քարոզի, ո՛վ էլ լինի նա, նույնիսկ […]

Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն, ոչնչացվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում: Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ: Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ […]

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:  Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:  Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների և […]

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի. ի՞նչ կտա դա Հայաստանին

Ինչպես հայտնել ենք,   այսօր  ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը. նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է: Հիշեցնենք՝ վերջինիս թեկնածությունը պաշտպանում էր նաև  հայկական պատվիրակությունը: Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ՝ ԵԽԽՎ  արդեն նախկին նախագահը՝ «խավիարային դիվանագիտության» վարպետ Պոդրո Ագրամունտը    հայտարարել էր    «ԵԽԽՎ -ն   այլևս չնախագահելու»՝ իր որոշման մասին: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես  […]

ՆԱՏՕ-ի քարտուղարը անդրադարձել է S-400 հետ կապված ռուս-թուրքական բանակցություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորլտենբերգը խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ «Reuters»-ի հետ զրույցում Ստոլտենբերգը  մասնավորապես ասել է, որ այժմ որևէ լարվածություն չկա ռուս-թուրքական բանակցությունների պատճառով: «S-400-ները ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի մեջ ինտեգրելու վերաբերյալ  Թուրքիայից որևէ պահանջ չենք ստացել»,-ասել է Ստոլտենբերգը: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման […]

Գողություն խանութից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից 2 շապիկ հափշտակած անձանց ինքնությունը: 2017թ. սեպտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Մաշտոցի պողոտայում գործող խանութից գաղտնի հափշտակել են 2 շապիկ: Դեպքի […]

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կազմել է 480.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.36 դրամ (աճել է 0.24 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 566.90  դրամ (աճել է 0.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (աճել է […]

«Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Թիինա Պարվիայնենին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանների միջեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված