Ռեկորդային․ կինը լույս աշխարհ է բերել 20-րդ երեխային /ֆոտո/
Բրիտանուհի Սյու Ռեֆորդը երեխաներ շատ է սիրում, դրա համար էլ 20 երեխա է լույս աշխարհ բերել։ 20-րդը ծնվել է այս տարվա սեպտեմբերին, տղային անվանել են Արչի։
42-ամյա կինը վստահ է, որ դեռ էլի է երեխա ունենալու։ Մորկամբ փոքրիկ քաղաքից երջանիկ այս ընտանիքում 9 աղջիկ ու 11 տղա է ծնվել։ Ամուսինները երկուսն էլ մանկատանն են մեծացել, որտեղ էլ ծանոթացել են դեռ պատանի տարիքում։ Սյուի եւ Նոելի առաջին երեխան՝ Քրիսը, ծնվեց, երբ Սյուն ընդամենը 14 տարեկան էր։
Սյուն ասում է, որ սիրում է մայրիկ լինել, այդ պատճառով էլ այդքան երեխաներ ունի։ Ընտանիքը պետությունից առանձնապես օգնություն չի ստանում, նրանք սեփական խմորեղենի արտադրամասն ունեն, ինչով էլ ապրում են։
Ընտանիքը շատ ամուր է, նրանք պարբերաբար հավաքվում են, հանգստի մեկնում, պիկնիկներ անում։