24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Հայաստանը խաղաղության եւ կրոնական համերաշխության ջատագով է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 31-ին Էջմիածնում ներկա է գտնվել «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ եւ հնարավորություններ» համաժողովի բացմանը: Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում  նշել է. «Ուրախ եմ ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո  անցկացվող համաժողովի առիթով: Բարի գալուստ եմ մաղթում արտասահմանյան մասնակիցներին: Կարեւոր է նաեւ, որ դահլիճում են հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողներն […]

«Խոցված կնոջն այդքան հեշտ չես կանգնեցնի….»

«Չլինի՞ տիկին Ռուզաննայի կողմից այս պատերազմը շարունակելու ու արդեն ուղիղ Վիգեն Սարգսյանին ցուցանելու ու նկարագրելու պատճառը նախկինում իր և իր ընտանիքի դեմ սանձազերծված քարոզչական արշավն է ու դրանում Վիգեն Սարգսյանին՝ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավարին կասկածե՞լը: Հիմա եմ հասկանում, թե ինչու ՊՆ-ը խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով զարմանալիորեն իր վրա վերցրեց նախկին գրառումն ու ակնարկեց զրպարտության հոդվածը…. […]

Ես ունեմ բազմաթիվ ընկերներ և առաջինն ընկերներին եմ ստուգում. ՊԵԿ-ը՝ Ծառուկյանից

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ «Ստուգումների ցանկը կազմվել է 2016 թվականին, և դրա մեջ մտել են նաև պարոն Ծառուկյանի ընտանքին պատկանող ընկերություններ և ստուգվում են։ Դա նորմալ երևութ է», – ասաց նա։ Հարցին, թե ինչ է պարզվել ստուգումների արդյունքում, և արդյոք էական […]

Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են.դատախազություն

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ  այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաեւ այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ […]

«Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ … ազատագրեք»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ, էկոնոմիկայի նախարար ու բոլոր պետական այրեր, ովքեր պատասխանատու են տուրիզմի զարգացման համար, շաբաթ օրը, հոկտեմբերի 28-ին չինացի տուրիստները, ժամը 3-ից 4-ը, գնացել հասել են Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Սյունիքում ու ինչ էին տեսե՞լ… Ջրվեժը՝ փակ, յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ […]

Պետք է նշենք նաև ստալինյան ցեղասպանության օրը․ Դավիթ Գասպարյան

«Հայաստանը  ստալինյան բռնաճնշումներից տուժածների հիշատակի օր չունի՝ չնայած, որ կարմիր տեռորը վերաբերել է նաև մեզ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Վերջինս շեշտեց՝ արդեն  լրացել է ստալինյան բռնաճնշումների 80 տարին․  երեկ Ռուսաստանում բռնաճնշվածների օրն էր:  «Այն, որ Ստալինի պաշտամունքը վերադառնում է Ռուսաստան, ակնհայտ է: Ուզում են բարձրացնել Ստալինին՝ նշելով, որ նրա գործած […]

Մի անգամ թռար վրիցս, երկրորդն էլ չեմ ների. մանկապարտեզի ողբերգության հեղինակի հրապարակումը

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա տղա երեխային ժամեր շարունակ պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը դեպքից  3 օր առաջ ֆեյսբուքի հանրագրում հրապարակել է հեռախոսային նամակագրության դրվանգներ:  Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանն է ով «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է:     

Հանրահայտ դերասանը խոստովանել է, որ միասեռական է

Օսկարակիր հանրահայտ դերասան Քեւին Սփեյսին խոստովանել է, որ սեռական կապեր է ունեցել թե կանանց, թե տղամարդկանց հետ, եւ հասկացել է, որ ցանկանում է ապրել իբրեւ միասեռական։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։ Սփեյսին նման խոստովանություն է արել այն բանից հետո, երբ երիտասարդ դերասան Էնթնի Ռեփփն նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու […]

Հետադարձի ճանապարհ չկա. ՊԵԿ նախագահ

Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Առինջ մոլի առևտրականների բողոքներին։ «Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված