28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հետադարձի ճանապարհ չկա. ՊԵԿ նախագահ

Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Առինջ մոլի առևտրականների բողոքներին։ «Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով խուսափել հարկերից։ Դա բացառվում է», – նշեց ՊԵԿ նախագահը։

Նա նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ և  բացատրել, թե ինչ պետք է անեն։ «Եթե դրանից էլ են խուսափում և փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականացվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ», – ընդգծեց նա։ ՊԵԿ նախագահը նաև տեղյակ էր՝ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է։ «Այդ մադրիկ պետք է հասկանան, որ հետադարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ