12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պետք է նշենք նաև ստալինյան ցեղասպանության օրը․ Դավիթ Գասպարյան

«Հայաստանը  ստալինյան բռնաճնշումներից տուժածների հիշատակի օր չունի՝ չնայած, որ կարմիր տեռորը վերաբերել է նաև մեզ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Վերջինս շեշտեց՝ արդեն  լրացել է ստալինյան բռնաճնշումների 80 տարին․  երեկ Ռուսաստանում բռնաճնշվածների օրն էր: 

«Այն, որ Ստալինի պաշտամունքը վերադառնում է Ռուսաստան, ակնհայտ է: Ուզում են բարձրացնել Ստալինին՝ նշելով, որ նրա գործած մեղքը կոլեկտիվ մեղք է եղել: Իսկ ես համոզված եմ, որ եթե նշում ենք Հայոց ցեղասպանության օրը, ապա պետք է նշենք նաև ստալինյան ցեղասպանության օրը: Կարծում եմ՝ այդ օրը եղել է 1939 թվականի օգոստոսի 9-ը: Սա ամենամեծամասշտաբ ձերբակալությունների օրն է եղել: Իսկ ահա 1937-1938 թվականներին խորհրդային  միությունում ամեն 57 րոպեն մեկ մարդ է գնդակահարվել: Մեր նախնիներն ապրել են անեծքի մեջ»,- նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ