06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրահայտ դերասանը խոստովանել է, որ միասեռական է

Օսկարակիր հանրահայտ դերասան Քեւին Սփեյսին խոստովանել է, որ սեռական կապեր է ունեցել թե կանանց, թե տղամարդկանց հետ, եւ հասկացել է, որ ցանկանում է ապրել իբրեւ միասեռական։

Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։ Սփեյսին նման խոստովանություն է արել այն բանից հետո, երբ երիտասարդ դերասան Էնթնի Ռեփփն նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ 1986 թվականին: Էնթնի Ռեփփն այդ ժամանակ 14 տարեկան էր: Ռիփը պատմել է, որ մի անգամ հյուրընկալվել էր Սփեյսիի կազմակերպած խնջույքին: Երբ հյուրերը հեռացել էին, հարբած Սփեյսին փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ, սակայն իրեն հաջողվել է հեռանալ։

Սփեյսին գրել է, որ չի հիշում  30 տարի առաջ տեղի ունեցածը: Նա «անկեղծ ներողություն է խնդրել» Ռեփփից իր «անընդունելի, հարբած վարքի համար»: Սթեյսին խոստովանել է. «Ռեփփի պատմությունը խրախուսել է ինձ անդրադառնալ իմ կյանքի այլ երևույթներին: Կյանքիս ընթացքում ես սիրել եմ և ռոմանտիկ հարաբերություններ ունեցել տղամարդկանց հետ, և հիմա ես նախընտրում եմ ապրել կյանքս որպես գեյ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ