27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտման 47 դեպք է գրանցվել

2017 թ. Նոյեմբերի 6-ի, ժամը 11-ի դրությամբ, Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 47 դեպք, որոնցից 13-ով կատարվում է նախաքննություն, 9-ը գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում, 25 ահազանգերը՝ ստուգման փուլում: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն:

Սա դեռևս բեռ է պետության համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների հիմնադրամից, որն ըստ նրա՝ դեռևս պետության համար բեռ է հանդիսանում: «Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմանդրամին հատկացվող գումարների, այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը՝ 42 […]

«Զառա»-ի աշխատակիցներն արտակարգ դիմադրության ձև են գտել

Զառա հագուստի արտադրության գործարանի աշխատողները իրենց կարած հագուստի գրպաններում գնորդների համար նոթեր են ուղարկել որ իրենց շահագործում են և ամիսներով աշխատավարձ չեն ստացել – դիմադրության արտակարգ ձև ! Համապատասխան հղումով իր ֆեյսբուքյան էջում կիսվել ու գրել է օգտատեր Օլյա Ազատյանը:

Հարձակում ՃՈ կետի վրա․ կան վիրավորներ /տեսանյութ/

Ինգուշեթիայում՝ «Կովկաս» հանրապետական ավտոճանապարհի վրա, հարձակում է տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության կետի վրա, ինչի արդյունքում 2 ճանապարհային ոստիկան է վիրավորվել։ Հաղորդվում է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ՃՈ կետի մոտ։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։    

Առաջարկվում է ավելացնել 3-րդ և ավելի երեխայի ծնունդի նպաստը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի բյուջեի նախագծի՝ հանձնաժողովներում քննարկմանը նշեց, որ շուտով էլի գնաճ է լինելու, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրացվում: «Հիմա մենք ի՞նչ ուղերձ ենք հղում մարդկանց, որ չենք ասում, որ 10 տոկոսով ավելի վատ եք ապրելու: Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ, թե Կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ […]

«ԱԱ՞Ծ-ն է սարքել Բաբայանի գլխին»

Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 6-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:   Գործով ամբաստանյալՍանասար Գաբրիելյանը նիստի ժամանակ նկատեց , որ այդ փաստաթուղթը հիմք չի ու հիշեցրեց՝ վկա Շուշանյանը ինքն է ասել, որր իրեն ուղորդել են »: ԱպաԳաբրիելյանը նշեց՝ 2009թ. Էջմիածնում Ջիվան Գասպարյան անունով անձ է սպանվել, եւ քննիչն էլ ակնարկել է՝ եթե Գաբրիելյանը եւ Շուշանյանը Սամվել Բաբայանի […]

Սպանել է համագյուղացուն, ապա կախել

Եղեգնաձորում այս տարվա հուլիսի 12-ին գրանցված «ինքնասպանության», սակայն իրականում սպանության դեպքը բացահայտվել է: Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հուլիսի 12-ին, ժամը 17.10-ի սահմաններում, ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր հաղորդվել 1963 թ ծնված Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին: Հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Սակայն դատաբժշկական […]

Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են ձերբակալել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի դեմ մասսայական պայքար են հայտարարել։ Նրանք հատուկ հանձնաժողով են ստեղծել, որը, ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, արդեն ձերբակալել է 11 էմիրական թագավորական անդամների եւ 4 նախարարիների։ Նրանք մեղադրվում են կոռուպցիայի, ֆինանսական մախինացիաների, ինչպես նաեւ իշխանության չարաշահման մեջ։ Ձերբակալվածների մեջ արքայազններ են եւ նախարարներ։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված