28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա դեռևս բեռ է պետության համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակների հիմնադրամից, որն ըստ նրա՝ դեռևս պետության համար բեռ է հանդիսանում: «Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմանդրամին հատկացվող գումարների, այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը՝ 42 մլրդ-ից վեր է ածվելու գրեթե կրկնակիի՝ 57 մլրդի, այսինքն՝ տարեկան պատկերն այդպիսին է լինելու: Դա այն բեռն է, որը պարբերաբար պետք է կրի նախարարությունը, և այն աճելու տենդենց ունի, համենայնդեպս չի նվազելու առաջիկա 20 տարում, որովհետև աշխատավարձն է աճելու, և նոր էլ իմացանք, որ գործազրկությունը նվազման միտում ունի, և նոր աշխատողներ են մուտք գործելու աշխատաշուկա»,-նկատեց պատգամավորը:

Արտեմ Ասատրյանը նշեց, թե կուտակային համակարգի ներդրման հաշվարկներն իրականացվել են՝ հաշվի առնելով օրենքի դրույթները, որ 2018թ-ի հունիսից շուրջ 50 000-ով պետք է ավելանա կուտակայինին միացած մասնակիցների թվաքանակը: «Եվ, բնականաբար, գումարները համապատասխան ավելացած են: Պետք է ուղղակի հաշվի առնել, որ բյուջեով դրա համար գումարները ոչ միայն հատկացումներն են, այլ կատարվող վճարումները»,-ասաց նախարարը: Սոցապ նախարարը նաև խոսեց կուտակայինի «էֆֆեկտիվությունից»: «Ժամանակին բոլոր հաշվարկներով կանխատեսվել են, թե որոշակի կարճ ժամանակում ՀՆԱ-ի մեջ ինքը աճելու է, հետագայում ոնց է ինքը սկսելու նվազել և նաև բեռը՝ որպես այդպիսին տարաբաշխել սերունդների միջև այսօրվա կատարած վճարումների հաշվին, դրանց լրացուցիչ ներդրումների հաշվին՝ ապահովելով վաղվա կենսաթոշակառուին ավելի բարձր կամ ընդունելի կենսաթոշակ»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ