10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին

ՀՀ մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:   Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]

«Սասնա ծռեր»-ը պատանդներ են. պաշտպանը` դատարանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով նիստին դատարանը մերժեց ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը:  Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց. «Գառնիկ Հովակիմյանն ապստամբություն է բարձրացրել իշխանությունը զավթած համակարգի դեմ: Վերահաս մահացու սպառնալիքի վերածված իշխանությունից ազատվելու համար նրանք զինված ապստամբության են գնացել եւ ապստամբության իրավունքը իրացնելու համար մեր […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Նոր փոփոխություններ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս (տեսանյութ)

Եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում: «Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Բացի այդ, վարկառուն և համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Եղել են դեպքեր, երբ մարդը ունեցել է մեկ բնակարան, բայց ևս երկուսը գնել է»:  Վարդան Արամյանն ընդգծեց, […]

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը: Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է […]

Լավ փաթեթ բիզնեսմեններին

Կառավարության հերթական նիստին հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային  համակարգի  մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման և պետբյուջեի […]

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 50 ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկացնում է, որ ակումբից 4 ֆուտբոլիստ այդ ցանկում է, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

ԱԳՆ աշխատակազմն ավելանալու է

Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կավելանա։ Այս որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին: Հարցը չզեկուցվողների մեջ էր:   Նախագծի հիմնավորման մեջ նշված  է. «Կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի՝ արտաքին գործերի նախարարության աշխատողների թվաքանակը սահմանելու մասին» N 692-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։ Այդ հավելվածում ԱԳՆ աշխատակիցների առավելագույն թվաքանակը սահմանված է 309, կառուցվածքային ստորաբաժանումներում՝ 281, «Պետական արարողակարգի […]

ՀՀ մարտական դիրքի դիմաց ադրբեջանցի զինծառայողի դիակ է հայտնաբերվել․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված