28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաքուն Թուրքիայից արդի հրթիռային համակարգեր կգնի

Թուրքական Roketsan ընկերության և Ադրբեջանի միջև մոտակա ժամանակներս պայմանագիր կնքվի, ինչի շնորհիվ Բաքուն այդ ընկերությունից արդի հրթիռային համակարգեր կգնի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մենեջեր Բարբարոս Իզգյունը։ Նշվում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է փոքր և միջին հեռահարության SOM-A թևավոր հրթիռներով, որոնք ունեն GPS, ինչպես նաև TRN (Terrain Reference Navigation) համակարգեր։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին`տրամադրելով իր ռազմական արդյունաբերության զինանոցը Բաքվին։ Հասկանալի է, որ զինատեսակներն օգտագործվելու են Արցախի դեմ։

Հիշեցնենք, որ թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն։

Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։ Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈՒ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։

«Օդ- ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։

Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ:Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա–օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։

Ադրբեջանը իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ(հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):

Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝ փորձարկել ղարաբաղյան ճակատում:

Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով՝չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:

Ադրբեջանը Spike և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝ հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից(танковый прорыв)՝ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:

Հակատանկային պատնեշ ստեղծելով Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝Քուռ-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը «վստահել» ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին(դրանք գործում են fire and forget (“выстрелил-забыл”) սկզբունքով :

Արտյոմ Բալասանով

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ