10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարձակվողական սցենարներ են մշակում

 Ռուբեն Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, որ առաջիկայում արցախյան խնդիրը չի լուծվելու՝ նշելով՝ ըստ էության, Լավրովն աննախադեպ որևէ  բան չի ասել: «Ռուսաստանը ցույց տվեց, որ  այս պահին մտադիր չէ հանդես գալ Արցախի խնդրի լուծման առանձին պլանով, ի տարբերություն ապրիլյան պատերազմի, երբ Մոսկվան խնդրի լուծման առանձին պլան էր առաջ քաշում», – […]

Նախարարություններին նոր հատկացումներ կարվեն

Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է փոփոխություններ 2017 թվականի պետական բյուջեում՝ վերաբաշխում կատարել և որևէ գերատեսչության համապատասխան գումար հատկացնել։ Առողջապահության նախարարությանը 2017 թվականի պետա­կան բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 233 միլիոն 525 հազար դրամ։ Գումարը կտրամադրվի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ՓԲԸ-ին՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 23 միլիոն […]

Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սիսիան – Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Սիսիան – Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու […]

Ճգնաժամը շարունակվելու է, և բացառված չէ, որ այլ ուժեր կշարունակեն հրահրել

 «Փաստացի ամարգրվում է սիրիական հակամարտության նոր փուլի անցման մեկնարկը»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նա նշեց,  ոոր վերջին մի քանի օրում Սոչիում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որի առանցքային թեման Սիրիան է՝ Պուտին-Ասադ և նախօրեին եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների: Ըստ արաբագետի՝ գրանցվում է հակաահաբեկչական պայքարի ավարտ, մասնավորպես Իսլամական պետության դեմ պայքարի […]

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա–Արցախ բարեկամության խմբի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:  Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց կողմից տարիներ շարունակ իրականացվող մեծ ու կարեւոր աշխատանքը:

Դեռևս ոչ մի գիտնական չի ապացուցել, որ ԳՁՕ պարունակող սնունդը վտանգավոր է. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ  հանդիպման ըբնթացքում հավաստիացրեց՝ մսի գնի բարձրացման պատճառներից հիմնականը անասնակերի քչությունն է ու թանկացումը:  Հրաչ Բերբերյանն  ինդգծեց՝ առաջարկել է կառավարությանն  անասնակեր ներկրել այլ երկրներից` օգնության կարգով: Բանախոսը անդրադարձավ նաև ձվի թանկացմանը՝ նշելով, որ  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը  թող  ուսումնասիրի, որպեսի հասկանանք՝  ինչն է […]

«Ադրբեջանը եթե ցանկանում է մոտենալ ԵԱՏՄ-ին, պետք է այդպիսի քայլեր չձեռնարկի»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասում է, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, ըստ որի՝ նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, պետք է որևէ քայլեր չձեռնարկի ի վնաս անդամ պետությունների,կամ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Լավրովի […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Մենդելևի, Կրիտյան, Կամոյի, Բորյան, Կ․Սարգսյան, Կնունյանց, Կուրղինյան, Նար–Դոս, Պիոներական, Շահինյան  փողոցների, Վարդ Բաղ, Բուլվարային թաղամասերի  և Շիրակացի 61 համարի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված