20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Երեք հաղորդագրություն. Ժամանակ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց: Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի […]

Ջուր չի լինի

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Լեփսիուսի 1-ին, 2-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով, 6-րդ փող․ 1-41  շենքերի և մասնավոր տների, 153 մանկապարտեզի, 136 դպրոցի, Ուլնեցի փող․ 1, 2 , 70/1 համարների, 2-րդ և 3-րդ փակուղու շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]

Սերժ Սարգսյանը փակեց «բռնվելու» տեղերը. Ժամանակ

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության […]

Առաջ դհոլ-զուռնայով էին բանակ ճանապարհում, հիմա վախով

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնում է, որ տարկետում պիտի լինի, եթե բացառիկ շնորհալի ուսանողներ կան, ովքեր ազգին շատ պիտանի են: «Նրանց համար տարկետում կարելի է կիրառել, բայց տարկետումը, որ դնում են շրջանառության մեջ, դառնում է կոռուպցիայի միջոց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս կողմ է, որ տարկետում չլինի. «Առանց այդ էլ […]

Եթե ամուսինը հարբեցող է եւ թմրամոլ. 168 Ժամ

«Սա հոգեբանական գրոհ է: Իրենց ասած բանաձևը շատ լավն է, ասում են Հայաստանը Ռուսաստանի կինն է՝ ես էլ ասում եմ եթե ամուսինը հարբեցող է և թմրամոլ, ցանկացած կին ազատ ընտրության հնարավորություն ու­նի և թքել է իր ամուսնու վրա»,- անդրադառնալով ռուսական մեդիադաշտի հակահայ քարոզչությանը՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքո՝ այդ քարոզչությունն ուղղորդ­ված է […]

Կարագը բանկ են դնում, որ վարկ վերցնեն

«Ցավոք, կրկին խորհրդարանում արձանագրվեց այն դիսբալանսը, որ կա ՀՀ քաղաքական դաշտում, առ այն, որ մենք քաղաքական մեխանիզմների ու զսպումների հակակշիռ չունենք»,-խորհրդարանում «Ելք» խմբակցության հեղիանակած՝ «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի բացասական արդյունքներով քվեարկությունից հետո ասաց նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինս արձագանքելով ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի ելույթին, թե  այս նախագծով հակադրում են […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված