ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզանից. Մարուքյանն՝ իշխանությանը
Ազգային ժողովում հերթական քառօրյայի սկզբին քննարկման դրվեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է եղել: «Թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող նախագիծ է»,-ասաց նա ու հավելեց, որ ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից նոր իրողության առաջ են […]





































