30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկը կանխատեսում է էական փոփոխություն. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնան: Արդեն առաջիկայում, ինչպես նշված Է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամս­յակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստեն մի քանի գործոններ:

Ըստ ԿԲ-ի, հասարակության մոտ նկատվում Է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ին­չին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանք­ների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը եւ հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի Է, որ խոսքը մասնավորապես վերա­բերվում Է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:

Հաջորդ գործոնը, որը կարող Է նպաստել գնաճին, պայմանավոր­ված Է Հայաստանի ԵՏՍ անդա­մակցությամբ եւ հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵՏՄ-ին անդամակցելու պայմա­նագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատ­մամբ երրորդ երկրներից Հայաս­տան ներմուծելիս ժամանակավո­րապես չէին գործում ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոս­քը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաեւ դեղագործա­կան որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանա­ծագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:

Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետեւանքով մի քանի ապրանքատեսակներ կթանկա­նան ակցիզային հարկի դրույքա­չափի բարձրացման հետեւանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ- որ տեղ նույնիսկ դրա­կան երեւույթ համարել, ապա նույ­նը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտո- գազի) պարագայում:

Եթե ներկայումս 1000 լիտր բեն­զինի ակցիզային հարկը 25 հա­զար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմ­ված գազի պարագայում ներկա­յումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ:

Սա կբերի նրան, որ մեկ լիտր բենզինի գինը կբարձրանա մոտ 15 դրամով, գազի մեկ «զապռավկան» մարդատար մեքենաների դեպքում՝ 500-800 դրամով, իսկ

բեռնատարների, միկրոավտոբուսների, ավտոբուսների դեպ­քում՝ մի քանի անգամ ավելի շատ: Իսկ սա արդեն, մեղմ ասած, էա­կան ճնշում կառաջացնի թե ուղեվորափոխադրումների, եւ թե բեռնափոխադրումների գների վրա: Դժվար չէ կռահելը, որ երթուղային տաքսիների ուղեվարձի բարձ­րացման հարցը կրկին կսրվի:

Կա եւս մի գործոն, որը, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, կարող է նպաստել գնաճին: Դա բնակչու­թյան գնողունակության աճն է: Հայտնի չէ, թե որքանով են ճիշտ ԿԲ-ի ձեռքի տակ եղած վիճակագ­րական տվյալները: Եթե նման կանխատեսում անելիս ԿԲ-ն դիտարկել է ներմուծման ծավալների եւ մանրածախ առեւտրի տվյալները, որոնք անցած տարվա համեմատ երկնիշ աճ են արձանագրում,ապա բացառված չէ, որ կանխատեսումը սխալ լինի:

Խնդիրն այն է, որ թե ներմուծման, եւ թե մանրածախ առեւտրի աճի հիմքում ամե­նայն հավանականությամբ իրա­կան տվյալներ չեն: Այդ աճի մեծա­գույն մասը պայմանավորված է ստվերի կրճատմամբ: Այսինքն, այդ ապրանքները գրեթե նույն ծա­վալներով նախկինում էլ էին ներկր­վում, բայց չէին արձանագրվում սահմանին, իսկ հետագայում նույն ծավալներով վաճառվում էին նաեւ ներքին շուկայում, ու էլի դա չէր արձանագրվում: Հիմա էականորեն ավելի շատ է արձանագրվում, եւ գրանցված աճը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, պայմա­նավորված է հենց դրանով:

Թե որքանով են ճիշտ ԿԲ-ի կանխատեսումները, կերեւա հա­ջորդ տարվա առաջին եռամսյա­կում: Ըստ այդ կանխատեսումների, միայն վերը նշված գործոնների ազդեցությունը գնաճի վրա նշված ժամանակահատվածում կլինի կես տոկոսից էլ ցածր:

Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ