08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարշալ Բաղրամյանի տարեդարձի առթիվ հարգանքի տուրք մատուցվեց (ֆոտո, տեսանյութ)

Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, այսօր կայացավ զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, նաև հարազատները: Ներկաներն իրենց ելույթներում հիշեցին հերոսի անցած ուղին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=NbdLTbMKtXU&feature=youtu.be

Ամբողջությամբ անցնում ենք ձմեռային ռեժիմի

«Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի […]

«Հիստերիկ ռեակցիաներ տվեցին» /տեսանյութ/

ՀՀ-ԵՄ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը լայն արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և ԵՄ-ում. այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:  «Ռուսական որոշ լրատվամիջոցներում որոշ մեկնաբաններ ու քաղաքագետներ  հիստերիկ աղմուկ բարձրացրեցին, ինչը ցույց է տալիս, որ նրանք թերարժեքության կոմպլեքսով էին տառապում, կային […]

Դիրքերում շուտով կլուծվեն խմելու ջրի, հոսանքի հետ կապված բոլոր խնդիրները. Իսագուլյան /տեսանյութ/

ՀՀ-ում  ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   հիշեցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ ուշադիր է եղել Արցասխի նկատմամբ, և պատահական չէ, որ նա Արցախ էր   մեկնել՝ հետևելու Արցախում անցկացվող զորավարժություններին: «Նա մեր արտաքին քաղաքականության հիմննական կրողն է և իրացնողը: Նախագահ Սարգսյանը Արցախի հետ կապված՝ ցանկացած հարցի նկատմամբ ուշադիր է, […]

Դաժան սպանություն Էջմիածնում. անդամահատել է դաստակները

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 […]

Ես չեմ էլ հելել քաղաքականությունից. Առաքել Մովսիսյան (Շմայս) (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասում է, որ չի հեռացել քաղաքականությունից: «Ես չեմ էլ հելել քաղաքականությունից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ զբաղվում է պետականության հետ կապված գործերով՝ բանակաշինությամբ, և քաղաքականությամբ: Բանակաշինության աշխատանքի մասին էլ ասաց. «Անփոխարինելի որևէ բան չկա, միշտ փոփոխություններ են պետք»: Ինչ վերաբերում է 2018 թվականի վարչապետի թեկնածուի […]

Այս աղջիկն իր վրձնով ուղղակի ապշեցնում է

Երիտասարդ նկարչուհու կեղծանվան, ինստագրամյան  էջի, նկարների հաջողության, հայտնի մարդկանց արձագանքների, դրական տեղաշարժերի, սոց.կայքերի օգտակարության և ինքնակրթվելու կարևորության մասին: Երգիչ Հայկոյի ոգեշնչող, կիսախինդ ռիթմերից մինչև   կյանքի ռիթմեր:                                                                                            – Անահիտ Նիկողոսյանը տարիներ հետո հայտնի դարձավ «ՆիԱնա» կեղծանվամբ։ Ինչպ՞ս ծնվեց կեղծանուն ունենալու գաղափարը և ի՞նչ է այն նշանակում։                                                                                                                                                                                                    –Սկզբից կեղծանվան հետ կապված մտադրություններս լրիվ այլ էին և երբեք […]

Հայկազ Բաղմանյանն իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել. ՊՆ (տեսանյութ)

«Հայկազ Բաղմանյանն իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:  Հարցին, թե որն է եղել զեկուցագիրը գրելու պատճառը, նախարարն ասաց, որ իր աշխատանքային պարտականություններում թերանալը:  Նկատենք, որ արդեն մի քանի օր էր, որ լուրեր էին տարածվել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, երկարամյա զինվորական պաշտոնյա Հայկազ […]

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ԱԳՆ

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված