Ղափամայի տոն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում
Պատարագից հետո, տեղի ունեցավ ղափամայի տոն, որն իրականացվեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մասն է, իսկ նրա տարբեր էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության ուղենիշներից մեկը: Այդ նպատակով Վիրահայոց թեմում կազմակերպվում են հայկական ավանդական ճաշատեսակներին նվիրված փառատոններ. հարիսայի, գաթայի, տոլմայի և ահա […]





































