Եթե մարդն առողջ է, կարող ուժ է (տեսանյութ)
ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համարում է, որ նախագահ Սարգսյանի՝ օրար առաջ ունեցած հարցազրույցը թույլ տվեց պատասխան ունենալ բոլոր շահարկումներին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հավելեց, որ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասաց, որ այն, ինչ ասեց ՌԴ նախագահ Պուտինն, այդպես էլ լինելու է: «Այնպես որ ովքեր կադրեր են առաջարկում, հենց Մոսկվայից ուղարկեն, մենք կադրեր կնշանակենք, սա էր ասում»:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հավելեց, որ որևէ առանձնպես կարևոր հայտարարություն չեղավ այդ հարցազրույցի մեջ:
«2018 թվականի հետ կապված՝ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն անկեղծ ունի իր որոշումն՝ ինչպես կվարվի, բայց դրանից հետո երկու շատ բացասական բան կլինի, առաջինը՝ նա հերթական անգամ իր խոսքը կանցնի, իր խոսքին չի հետևի, երկրորդը՝ շատ մեծ հարված կհասցվի ՀՀ-ին՝ որպես ժողովրդավար երկրի կարգավիճակի՝ միջազգային հանրության աչքերում»,-նշեց նա:
Մկրտիչ Մինասյանը հորդորեց ընդդիմադիրներին՝ ընդդիմությունը պետք է կոնստրուկտիվ լինի ու ամեն ինչի մեջ վատը չտեսնի: «Կարևոր ազդակներն էին, թե ինչպես եղավ 2013 թվականին ԵՏՄ անդամակցումը, ոսկերչական աշխատանքի արդյունքում ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը, այն հարցերը, որոնք հետաքրքրում էին ժողովրդին, պատասխաններ են տրվել»
Ազատ Արշակյանի խոսքով՝ քանի որ ՀՀԿ-ն ձախողված է, նրա ղեկավարն էլ չի կարող շարունակել պաշտոնավարումը:
Մկրտիչ Մինասյանն էլ արձագանքեց. «Եթե մարդն առողջ է, կարող է, հսկայական ճանապարհ է անցել, երիտասարդ մարդ է, կարող ուժ, ի՞նչ է՝ պիտի ոչինչ չանի՞, երկրի անվտանգության խնդիրները մի՞թե շատ կարևոր չեն, սակայն վարչապետության հարցը որոշվելու է քննարկումների արդյունքում»:
Ալեն Սիմոնյանը շեշտեց. «Պատմության մեջ բազմաթիվ երկրներում բազմաթիվ բանիմաց ղեկավարներ են եղել, իրենց տեղը զիջել են, որովհետև սերնդափոխություն պիտի տեղի ունենա:
Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, ինչպես դուք էիք ասում, միշտ չէ, որ դափնիներով է օժտված»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց: