21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արտագաղթը կշարունակվի /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է՝ արտագաղթը Հայաստանում   կշարունակվի, քանի որ մի լրջագույն խնդիր կա մեր երկրում․ աշխատատեղեր չկան։ 

Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։   Բանախոսը    շեշտեց՝ մեր երկրում փոքր և միջին բիզնեսը ճգնաժամանային վիճակում են հայտնվել։
«Եթե նայեք Երևանի, Վանաձորի, Գյումրու փողոցները՝ կհասկանաք՝ լավ առևտուր ունեցող խանութներն էլ են փակվել կամ ապրանք են վաճառում մինչև 70  տոկոս զեղչերով, որ փակեն խանութը։ Փոքր բիզնես ունեցողը ևս արտագաղթում է, քանի որ մտածում է՝ ասենք՝  երեք երեխա ունի ու մի փոքր բիզնես։ Այդ մի բիզնեսը մեկին տա, բա մյուսներին ի՞նչ տա», –   ասաց սոցիոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ