28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հասկանում է, որ այս լեգիոներները կքանդեն երկիրը՝ նոր մարդ փնտրելով»

«2018-ը լինելու է մեր երկրի համար լիարժեք պառլամենտական իշխանության անցնելու տարի, և վարչապետը, և պառլամենտը, որ հնարավորություն են տալիս դրանք իրագործելու, մտնելու կյանքի մեջ, երկրում իշխելու է պառլամենտական իշխանությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ սրանով ժողովրդի վերահսկողության տակ է ընկնելու իշխանությունը:

«Սա տալու է այն, որ պիտի ժողովրդի հսկողության տակ գործող իշխանությունն ավելի արդյունավետ գործի, որպեսզի հաջորդ տարիներին ունենանք ավելի արագ տեմպերով զարգացող տնտեություն»,-նկատեց նա:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն ընդգծեց, որ 2018 թվականի համար նախագահը հայտարարեց, որ ոչինչ հայտնի չէ, չգիտենք՝ ինչ է լինելու, որովհետև 13 թվականից վճիռներ կայացնելու իրավունքից զրկվել է Հայաստանը: «ՀՀ նախագահն ասել է ՝ ես գնում եմ, բայց հասկանում է, որ այս լեգիոնոերները կքանդեն երկիրը՝ նոր մարդ փնտրելով»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ