28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

2017-ին իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայության ակնհայտ ընդլայնում է եղել․ իրանագետ

Անցնող տարվա ընթացքում հայ-իրանական հարաբերությունները զարգացել են մի քանի հարթությամբ` քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլն: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա` քաղաքական շփումները գրանցված հարաբերությունները հասցրին բարձրակետին. նախորդ տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի այցը Իրան: «Այնտեղ Սերժ Սարգսյանը մասակցել է Իրանի նախագահի երդմնակալությանը, և ունեցել ենք նախագահի մակարդակով հանդիպում: 2017-ին տեղի է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, ինչի ժամանակ հիմնականում տնտեսական հարցեր են քննարկվել: Բացի այդ` ունեցել ենք խորհրդարանական խմբակցությունների այց և պաշտոնական այլ այցեր»,- նկատեց բանախոսը:

Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական շփումներին` իրանագետը կարևոր իրադարձություն համարեց բոլորովին վերջերս շահագործված Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը կամուրջ է Իրանի համար դեպի երրորդ երկիր արտահանելու և, ինչու ոչ, ներդրումներ անելու համար:

«Կարևոր է նաև ՀՀ-Իրան երրորդ բարձրավոլտ գծի շահագործումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի առավել մեծ քանակության էլեկտրաէներգիա արտահանել ու առավել մեծ ծավալների գազ ներմուծել»,- նկատեց Ոսկանյանը:

Բանախոսը խոսեց նաև մշակույթի ու գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին: Նա ասաց, որ հայ–իրանական ֆիլմարտադրության սկզիբ է դրվել այս տարին, բացի այդ` Հայաստանում առաջին անգամ բացվել է իրանական համալսարանի ներկայացուցչություն:

«Ակնահայտ է, որ 2017-ին իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայության ակնհայտ ընդլայնում է եղել: Երկու անգամ տպագրվել են Հայաստանի նախագահի հարցազրույցները, ԱԺ նախագահի հարցազրույցը, հայաստանյան փորձագետների հոդվածները տեղ են գտել իրանական լրատվամիջոցներում և այլն»,- մանրամասնեց իրանագետ Ոսկանյանը:

Ամփոփելով բանախոսությունը` Վ. Ոսկանյանը խոսեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին` ասելով, որ Մերձավոր Արևելքում դա կարևոր խնդիր է, ինչը նաև մեր խնդիրն է: «Մենք գիտենք, որ հնագույն քաղաքի մեկ հատվածը պատկանում է հայերին: Եվ Թրամփի այս քայլը միանշանակ սադրիչ քայլ է: Այս քայլով Մերձավոր Արևելքում բորբոքվում է այնպիսի օջախ, ինչպիսին է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որը, կարծես թե, անցել էր խաղաղ փուլի: Երուսաղեմը երեք կրոնների քաղաք է, ու այս քաղաքին մեծ հռչակ է բերել քրիստոնեությունը, ու քրիստոնյաների շահերը հաշվի չառնելը այդքան էլ ճիշտ չէ, իսկ քրիստոնյաների մեջ մեծ թիվ են կազմում հայերը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ