09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Գործնական քայլեր՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանն ուղղված

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:  Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչև հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարևոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից և ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության […]

Լռելու ճար չկա․ Նազենի Հովհաննիսյանը՝ իրեն հայհոյողների մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի, Նազենի Հովհաննիսյանն տեսանյութ և լուսանկար է հրապարակել, որոնց կից զայրացած գրառում է արել. «18+ Էսօր ընկերուհուս այցի էի եկել, Էրեբունի բժշկ. կենտրոն, լավ առիթ ունենք, շուտով երեխա է ունենալու։ ԲԱՅՑ, մեքենայով եկա , կայանեցի, իջա,քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ..ք…………»( ներողություն տհաճ […]

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձել է օրենքի  նախագծի մշակման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներին, նախագծի հիմնական դրույթներին, տրամաբանությանն ու նպատակներին: Կարեն Կարապետյանը […]

Ֆրանսիական գրականության օրեր՝ երևանյան գրադարաններում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին: Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ: Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի […]

Այլ անուն ոչ միայն չի քննարկվել, ոչ միայն չի առաջադրվել, այլև որևէ ակնարկ չի եղել. Շարմազանով

«Ես չգիտեմ՝ ինչու, ինչ, ոնց և որտեղ է ասել պարոն Հարությունյանը, բայց ես արձանագրում եմ փաստը. ես կուսակցության խոսնակն եմ, ներկայացրել եմ կուսակցության պաշտոնական տեսակետը և հիմա վերահաստատում եմ այն, ինչ բառացի ասել եմ երեկ՝ նիստից հետո»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը: Էդուարդ […]

Սա ինքնաընտրություն էր. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ: ԿԸՀ նախնական տվյալներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է 86 տոկոս ձայն։ Անդրադառնալով Ադրբեջանում տեղի  ունեցած ընտրություններին՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  Ադրբեջանում ոչ միայն ընդդիմությունը, այլև ժողովուրդն էլ չի ընդունում Ալիևին: «Մասսայական կեղծումներ են եղել ընտրությունների ժամանակ: Ահավոր   իրավիճակ էր: Ըստ երևույթին,   Ալիևի նկատմամբ վստահությունը […]

«Վիրավորանք է ապրիլյան հերոսների հանդեպ».Անահիտ Բախշյան/տեսանյութ/

«Ռազմահայրենասիրական դատիարակությունը փաստաթղթերով հնարավոր չէ իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծին ասաց կրթության փորձագետ  Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը նշեց, որ նախգծի շուրջ քննարկումները սկսվել են ապրիլ ամսին, երբ այդ նույն ժամանակահատվածում 2 տարի առաջ տեղի էր ունենում արցախյան քառօրյա պատերազմը։ «Փաստաթուղթը կազմողները սրանով վիրավորել են այն տղաներին, […]

Նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները

Գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և […]

«Freedom House»-ի զեկույցի համաձայն Հայաստանը գրանցել է ժողովրդավարական անկում

Ապրիլի 11-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը՝ «Ազգերն անցումային շրջանում 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարությունը անկում է ապրել։ Զեկույցը մանրամասն ամփոփում է 2017 թվականի զարգացումները Հայաստանում, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներ անում 2018 թվականի վերաբերյալ։ Այս անգամ ևս Հայաստանը որակվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ։ Սահուն քայլերով դեպի ավտորիտար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված