09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Փակել են Բաղրամյան պողոտան /ֆոտո/

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները Երեւանում ավտոերթ են իրականացնում։ Հիշեցնենք, որ նրանք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ներկայումս ավտոերթով հասել են Բաղրամյան պողոտայի սկիզբ, որտեղ ոստիկանները փակել էին դեպի Բաղրամյան տանող ճանապարհն ու ավտոերթի մասնակիցները կարծես թե փոխում են ուղղությունը։

Չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում. ձերբակալվել է Լոռու մարզպետարանի աշխատակիցը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:             2018 թվականի ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Վանաձորում քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար գումար պահանջելու և ստանալու […]

Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային: «Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ձեզ եմ հղում մեր […]

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 87-100 աշխատատեղ՝ 195000 – 220000 […]

Նստացույց Ֆրանսիայի հրապարակում

Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժիր Սերժիր» նախաձեռնության անդամները նստացույց են կազմակերպել: Մի խումբ երիտասարդներ վրան են խփել այստեղ, տեղավորվել վրանում, ոստիկանները հեռացրել են վրանները, սակայն ցուցարարներին չեն կարողացել հեռացնել փողոցից: Նրանք փակել են ճանապարհը: Նշենք, սակայն, որ քիչ առաջ ոստիկանությունից հայտարարեցին, որ ակտիվիստների գործունեությունը հակաօրինական է: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով […]

Որպես անհետ կորած որոնվում է ազգությամբ արաբ տղամարդ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, կուզիկ, կաղում է: Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմինի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-59-06-07, (0261)2-20-02, 2-20-21 կամ 1-02։

Ես չեմ կիսում այդ կարծիքը ու կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ. Շարմազանովն՝ Freedom House-ի զեկույցից

Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  համաձայն չէ, որ Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Նա չի կիսում Freedom House-ի եզրակացությունը: «Ես չեմ կիսում այդ կարծիքը ու կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ, թե Եվրոպական Միությունից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ մեր գործընկերներից, Միացյալ Նահանգների դեսպանից, որոնք նշում են, որ երբեք Հայաստանն այսքան մոտ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված