09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Ենթադրում ենք, որ վաղը հազարավոր ՀՀ քաղաքացիներ կլինեն Ազատության հրապարակում, կմիանան մեզ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության այս պահին գտնվում են Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք Վերին Պտղնի գյուղի մոտ, քայլում ենք մայրուղով: Ճամբարը խփելու ենք հենց Պտղնիում: Մեր տրամադրվածությունը շատ վճռական է: Հուսով […]

Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի հաջորդ […]

Վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականներն այսօր բավականին շատ էին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին մի շարք հանձնարարականներ է տվել:  Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր: «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության […]

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 667 վնասված լուսակետ: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 4 հենասյում, որոնցից 2-ը վերականգնվել են, իսկ մյուս 2-ի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված:  Այսուհետ, մայրաքաղաքի […]

Սեֆիլյանի գործով կդիմեն միջազգային ատյաններին

«Սեֆիլյանի նկատմամբ իրականացվել է բացահայտ քաղաքական հետապնդում: Նա ենթարկվում է անձնավորված հետապնդման: Դատավճիռը գրեթե ամբողջությամբ մեղադրական եզրակացության կրկնօրինակն էր: Դատավորը որևէ ջանք չէր գործադրել՝ համապատասխան տեքստ ու բովանդակություն ներկայացնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 10,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:  Արայիկ Պապիկյանի խոսքով՝  դատավճռի մեջ չկա որևէ վերլուծություն, գրեթե բացակայում […]

Կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցին

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, դիմել է պաշտոնեական կեղծիքի: Այսպես, քրեական գործի […]

Ապրիլի 13-ին` ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում

Ապրիլի 13-ին` ժամը 12.00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: ԹԵՄԱ՝  ԽԱՊԿ 2018թ. առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Անդրադարձ կկատարվի նաեւ վերջերս ընդունված՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենքներին։

Ակտիվ գործողություններ են լինելու

Վաղը  «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները միասնական գործողություններ կիրականացնեն Ազատության հրապարակում: Այսօր  այս  մասին  լրագրողների հետ հանդիպման   ընթացքում ասաց  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:  «Վաղվանից ակտիվ գործողություններ են լինելու։ Այդ գործողությունները հիմնականում տեղում որոշվող են լինելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Հիշեցնենք՝ ԵՊՀ  ռեկտորատի ներկայացուցիչները   ուսանողներին կոչ էին արել քաղաքականությամբ չզբաղվել:  «ԵՊՀ-ն […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալիպաշտոնակատար Դավիթ Անանյանին։ Հանդիպման ընթացքում Դ․ Անանյանն Ա. Հարությունյանին հակիրճ ներկայացրել է այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգիզարգացման մի շարք ուղղություններում ՀՀ-ում իրականացված բարեփոխումների դրական փորձն իրենք առաջիկա օրերին կայանալիք հանդիպումներիընթացքում կփոխանցեն Արցախի գործընկերներին։ Կարևորելով ներկայացված հարցերի շրջանակը՝ պետական նախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտիզարգացման ուղղություններում դրանք շատ պահանջված են։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաշվի առնելով ԱՀ և ՀՀ հարկային դաշտերի ինտեգրվածությանբարձր մակարդակը՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ ԱրթուրՀարությունյանը, կողմերը մտքեր են փոխանակել ԱՀ հարկային օրենսգրքի ընդունման և երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված