12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ակտիվ գործողություններ են լինելու

Վաղը  «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները միասնական գործողություններ կիրականացնեն Ազատության հրապարակում: Այսօր  այս  մասին  լրագրողների հետ հանդիպման   ընթացքում ասաց  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

 «Վաղվանից ակտիվ գործողություններ են լինելու։ Այդ գործողությունները հիմնականում տեղում որոշվող են լինելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ԵՊՀ  ռեկտորատի ներկայացուցիչները   ուսանողներին կոչ էին արել քաղաքականությամբ չզբաղվել:

 «ԵՊՀ-ն երեւի նախ խորհրդի կազմից պիտի  հանի Սերժ Սարգսյանին, որպեսզի իրենք էլ քաղաքականությամբ չզբաղվեն: ԵՊՀ-ի արձագանքը դասական, կոմունիստական կուսակցության գիծ ստեղծող համալսարանի արձագանք էր»,-   ասաց  Արմեն Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ