25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցին

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, դիմել է պաշտոնեական կեղծիքի:

Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի մարտի 16-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել կալանավոր Ա. Ա.-ն, ում ընդունել է հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն: Այդ ժամանակ կալանավոր Ա. Ա.-ի կողմից բարև չտալու հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել վերջինիս և Ա. Հ.-ի միջև, որի ընթացքում  կալանավորը հայհոյանքներ է տվել: Դրանից հետո Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ և հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, Ա. Ա.-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու նպատակով, Ա. Հ.-ն ՔԿՀ մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին և խոչընդոտել է ՔԿՀ աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ:

Այսպիսով, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ կալանավորին խոշտանգելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ