ՊՆ մամուլի խոսնակը՝ ծեծված, բռնաբարված զինվորի հոդվածի մասին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ֆորրայթս.ամ» կայքի հրապարակմանը. «Այսօր, 2018թ. ապրիլի 11-ին, «Ֆորրայթս.ամ» կայքը հերթական անգամ հրապարակել է չստուգված, միակողմանի, Զինված ուժերը և զինծառայությունը վարկաբեկելու նպատակ հետապնդող նյութ: Հեղինակը ակնհայտորեն աղավաղել է փաստերը և որևէ փորձ չի կատարել ստանալու պատկան մարմինների պարզաբանումներ: Առերևույթ, նյութը խախտել է նաև անմեղության կանխավարկածը […]





































