ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները երբեմն թեժ են եղել

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն ասում է, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել:
«Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են», – այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ քննարկվել է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ինչու է որոշվել, որ նա չի կարող լինել վարչապետ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների, նա, լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների», – նշեց նախարարի պաշտոնակատարը: