09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը պահանջել է դադարեցնել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) 8 պատգամավորների անձեռնմխելիությունը։ Մեղադրյալների թվում է նաև ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Փայլանը մասնավորապես մեղադրվել է 2017թ մայիսի 1-ին Կանադայում տված մի հարցազրույցի ժամանակ «Թուրք ազգին և թուրքական պետությունը հրապարակայնորեն ստորացնելու» և «հանրապետության նախագահին» վիրավորելու մեջ։ Մեղադրվող պատգամավորների թվում են նաև Օսման […]

Նաջարյանը չի փոշմանել

Դեռևս մի քանի շաբաթ առաջ, երբ  «Քաղաքացիական պայմանագիր»-ը փողոցային պայքարի ծրագիր էր ներկայացնում ու ճանապարհային քարտեզ ներկայացնում, «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները՝ «Հանրապետություն»-ը  և  «Լուսավոր Հայաստան»ը  եւ «Հանրապետություն»-ը   հայտարարեցին՝ չեն միանա ՔՊ-ին և փողոցային պայքար չի մղի: Այս օրերին մամուլում լուրեր   են շրջանառվում այն մասին, որ  «Ելք»-ում անհաշտություն  կա։ Փորձեցինք հստակեցնել՝ «Լուսավոր Հայաստանը» չի՞ փոշմանել, չե՞ն գնա […]

Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական բեռնատարի վրա. ՀՐԱՏԱՊ

Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Ծառատունկ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ապրիլի 11-ին մասնակցեցին Տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից կազմակերպված ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի առաջ, որից հետո […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրարկությանը

Ապրիլի 12-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ժան-Լուի Ատանգանա-Ամուգույի գլխավորությամբ: Հանդիպման օրակարգում էին և հանգամանալից քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Այդ համատեքստում ՖՄԿ պատվիրակության անդամները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին Երևանում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։ […]

Կառավարությունում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել:  Ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոոնցով լուծումներ են առաջարկվում ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ: Մասնավորապես, հստակ սահմանվում են […]

Կկարագավորվեն բանկային երաշխիքի տրամադրման հետ կապված հարաբերությունները

Բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ձևով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այն հնարավորություն կտա մասնակիցներին, առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ և մասնակցել գնման գործընթացներին:  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված տեղի են ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների […]

Գ. Համբարյանն ու Հ. Խորիկյանը դիմել են դատարան. ՇՊՀ-ի նոր զարգացումները

Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը հաստատեց, որ փաստաթղթերը արդեն ստորագրել են  ու դիմել են դատարան` իրենց աշխատանքային իրավունքը վերականգնելու համար: «Մեր սահմանադրական իրավունքն է դիմել դատարան այն անօրինականությունների դեմ, որը Շիրակի համալսարանում իրականացնում է ռեկտոր Սահակ Մինասյանը»,-նշեց դասախոսը: Հիշեցնենք, ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը, ովքեր […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը: Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված