25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Freedom House»-ի զեկույցի համաձայն Հայաստանը գրանցել է ժողովրդավարական անկում

Ապրիլի 11-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը՝ «Ազգերն անցումային շրջանում 2018» զեկույցը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարությունը անկում է ապրել։ Զեկույցը մանրամասն ամփոփում է 2017 թվականի զարգացումները Հայաստանում, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներ անում 2018 թվականի վերաբերյալ։ Այս անգամ ևս Հայաստանը որակվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ։

Սահուն քայլերով դեպի ավտորիտար համակարգ

2017 թվականին «Freedom House»-ի զեկույցում Հայաստանի ժողովրդավարությունը գնահատվել էր 539 (7 բալանոց համակարգում, որտեղ 1-ը դրական ցուցանիշն է, իսկ 7-ը բացասական), իսկ 2018 թվականին՝ արդեն 543։ Առաջին հայացքից անկումն աննշան է, սակայն սա արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի ժողովրդավարությունը, ըստ «Freedom House»-ի, անկում է ապրում։

 

Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշը 2013-2018 թթ

2013 2014 2015 2016 2017 2018
536 536 536 536 539 543

 

Ընդ որում, ընդհանուր ցուցանիշը կազմվում է մի քանի տարբեր ենթացուցանիշների համադրությամբ։ Դրանք են՝ 1) ազգային ժողովրդավարական կառավարումը, 2) ընտրական գործընթացները, 3) քաղաքացիական հասարակությունը, 4) անկախ մամուլը, 5) տեղական ժողովրդավարական կառավարումը, 6) դատական համակարգն ու դրա անկախությունը և 7) կոռուպցիան։ Հայաստանի դեպքում 2017 թվականից ի վեր անկում են ապրել ազգային ժողովրդավարական կառավարման և ընտրական գործընթացների ենթացուցանիշները, որոնք 5.75-ից դարձել են 6.00։ Իսկ 2018 թվականին արդեն անկումը պայմանավորված է երկրում կոռուպցիայի աճով։ Սա հստակ ցուցիչ է, որ Հայաստանը վերջին երկու տարում արձանագրել է զգալի անկում՝ կապված ժողովրդավարական արժեքների հետ։

Ըստ «Ազգերը անցումային շրջանում» զեկույցի մեթոդաբանության՝ հիբրիդային ռեժիմներ են համարվում այն պետությունները, որոնք ունեն 4․00-4․99 միավոր,  ինչպես, օրինակ, հետսովետական երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներ են համարում այն ռեժիմները, որոնք ստանում են 500-599 միավոր, ինչպես Հայաստանը: Մինչդեռ 600-700 միավոր ստացած երկրները դասակարգվում են որպես կոնսոլիդացված ավտորիտար համակարգեր, որոնց ցանկում են ԵԱՏՄ մյուս բոլոր անդամները։

 

Կոռուպցիա

Այս տարվա կոռուպցիայի ցուցանիշը 5.25-ից դարձել է 550, ինչպես «Freedom House»-ն է նշում, համակարգային կոռուպցիայի ամրապնդման հետևանքով, ինչն իր հերթին ՀՀԿ-ի ձեռքում գործադիր, օրենսդիր և դատական իշխանության կենտրոնացման հետևանքն է։ Կոռուպցիայի ցուցանիշի անկման պատճառ է նաև այն, որ կան հստակ ապացույցներ, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում քայլեր ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դիրքի չարաշահման դեպքերը կանխելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն նախաձեռնությունները անարդյունավետ են։ Ըստ զեկույցի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ հետաքննող լրագրողական բացահայտումները, որոնք արվել էին 2016 թվականին, 2017 թվականին պատշաճ քրեական հետաքննության չեն ենթարկվել։ Զեկույցը նաև նշում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը, որը ձևավորման պահին խոստացել էր ձեռնարկել հակակոռուպցիոն քայլեր, այս գործում հաջողություն չի գրանցել։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ