27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա ինքնաընտրություն էր. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ: ԿԸՀ նախնական տվյալներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է 86 տոկոս ձայն։

Անդրադառնալով Ադրբեջանում տեղի  ունեցած ընտրություններին՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  Ադրբեջանում ոչ միայն ընդդիմությունը, այլև ժողովուրդն էլ չի ընդունում Ալիևին:
«Մասսայական կեղծումներ են եղել ընտրությունների ժամանակ: Ահավոր   իրավիճակ էր: Ըստ երևույթին,   Ալիևի նկատմամբ վստահությունը բավական ցածր է հասարակության շրջանում:  Նա ինքն իրեն ընտրեց. սա ինքնաընտրույթյուն էր,  ոչ թե ժողովրդական ընտրություն: Բայց, դա է իրավիճակը: Դա Ադրբեջանն է: Այնտեղ այդպես եղել է  ու լինելու է»:

Դավիթ Բաբայանը նշեց՝ այն քաղաքական գործիչը, որն ուզում է պահպանել իշխանությունը,  նրա համար շատ ձեռնտու  է, որպեսզի բնակչության ուշադրությունն անընդհատ շեղի ներքին խնդիրներից՝ անդադար ատելություն սերմանելով հակառակորդի նկատմամբ, իսկ Ալիևը միշտ հենց այդպես է անում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ