24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Թրամփը կատարել է տված խոստումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը կրճատել է 67-ամյա աֆրոամերիկացի Էլիս Մերի Ջոնսոնի պատժաչափը: Նա ցմահ դատապարտվել էր թմրանյութերի վաճառքի և փողերի լվացմամբ զբաղվելու համար: Ջոնսոնը բանտում է անցկացրել 22 տարի, նա արդեն ծոռներ ունի։ «Տիկին Ջոնսոնը պատասխան է տվել իր նախկին հանցանքների համար և 20 տարվա ընթացքում եղել է օրինապահ կալանավոր: Չնայած ցմահ դատապարտմանը՝ նա բավական աշխատել […]

ՀՀ-ում ծխախոտի արտադրության աճ կա

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 28%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել 9 339.8 մլն հատ սիգարետ, իսկ 2017թ-ի  նույն ժամանակահատվածում՝ 7 295.1մլն հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է […]

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ հարուցվել

Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը: Նա մասնավորապես գրել է. «Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական […]

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն աճել է

Հայաստանում 2018 թվականի հունվար-ապրիլին  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 143 մլրդ 56.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն  դրամ, իսկ բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 16 մլրդ 648 […]

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը  հաստատել են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:

Ֆաշիզմ, բարոյականության ճգնաժամ…

 «Ամեն օր ԶԼՄ-ներով լսում ենք՝  Սիրիայում 10 հազար մարդ մեռավ։ Սա արդեն սովորական է դարձել, այլեւս չի ազդում մարդյանց վրա, մինչդեռ ճգնաժամերը վերաբերվում են իրական մարդկանց: Նրանք մեռնում են իրենց երեխաների, տատիկների հետ՝ սայլակին նստած», – Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի  նախկին արտգործանախարար Բեռնար Քուշները: Նրա խոսքով, այսօր  Եվրոպայում ոչ միայն նացիոնալիզմ […]

Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նախագահ Սահակյանը Իգոր Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Սփյուռքը որեւէ բան իրավունք չունի պահանջելու Հայաստանից

Հայաստանը երկու թոք ունի, մեծը՝ Հայաստանն է, փոքրը՝ սփյուռքն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: «Երբ մեկին վտանգ է սպառնում, մյուսը պիտի ավելի աշխատի, որ մարմինը լավ մնա»,- ասել է: Հարցին, թե Սփյուռքը Հայաստանից, Հայաստանը Սփյուռքից ինչ է ցանկանում, Վարդան Գրեգորյանը պատասխանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված