24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բաքուն սրում է իրավիճակը. ՀՀ ԱԳՆ արձագանքը

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության կապակցությամբ:  Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես […]

Սա որոշ հոգևորականների սրբապիղծ գործունեության հետևանքն է

«Ամեն ժամանակաշրջանում էլ եղել են մարդիկ,  ովքեր տրամադրված են եղել եկեղեցու դեմ: Միշտ էլ եղել են ուժեր, որոնք փորձել են տկարացնել եկեղեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Վարդապետի խոսքով՝ այն, որ այսօր աղանդավորական շարժումները ողողել են աշխարհը, վկայությունն է այն բանի, որ աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում, և  ամեն ինչ իրականանում է […]

Իշխանության գայթակղությունը շատ վտանգավոր է

Այսօր շատ վերլուծաբաններ մտահոգված են թավշյա հեղափոխությունն իրականացնողների կողմից հռչակված արժեքների հետագա, հնարավոր, այլասերության վտանգներով, ինչը տեղի ունեցավ 90-ականներին։ Մտահոգությունները տեղին են, իշխանության գայթակղությունը շատ վտանգավոր է։․․․Բայց, արդյոք, ինչպես նույն 90-ականներին, պետք է սպասել իշխանության կողմից խոստումների կատարմա՞նը, թե՞, հարկ եղած դեպքում, աջակցել, առաջարկություններ ներկայացնել, նաև ինքնակազմակերպվել, քննադատել, պահանջել, ոչ թե սպասել, հուսալ, խնդրել․․․ և […]

Ինչ ստոր սուտ է

Ժողովուրդ ջան այսօր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթացող Պատարագի վերջում ներկա գտնվեցի մի շատ վատ երևույթի, Պատարագի ավարտին մի խումբ անձինք (Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության ղեկավար Կարեն Պետրոսյանի և իր կողմնակիցների կողմից) հրմշտոց են ստեղծել եկեղեցու բակում, ինչին ի պատասխան եկեղեցու հավատացյալները փորձում էին հակազդել Կարեն Պետրոսյանին և նրա մնացած կողմնակիցներին, և ուզում եմ ուշադրություն […]

Մայիս ամսին 5 «ինքնասպանություն»

Ամենակարևոր բանը, որին ես սպասում եմ անհամբերությամբ քննչական մարմիններում հեղափոխությունն է: Նույնիսկ պատկերացում չունեմ, թե ինչքան ժամանակ է պետք դրա պտուղները տեսնելու համար: Քննչական կոմիտեն բանակում սպանություններն անվրդով որակում է ինքնասպանություններ և որևէ նշանակություն չունի, որ քրեական գործերը կոծկվում են դատարաններում առանց ապացույցների: Իսկ երբ Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է և […]

Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ […]

Բողոքի ակցիա է անցկացվում «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհին

Շնող խոշորացված համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհին: Բողոքավորները թույլ չեն տալիս, որպեսզի մեքենանները շարժվեն դեպի Թեղուտ: Խոշորացված Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ից ապրիլի 1-ին հեռացված տվյալ համայնքների բնակիչ աշխատակիցներին  վերականգնեն աշխատանքի: Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի խոսքով՝  բնակիչները  պահանջում են, որպեսզի Թեղուտում աշխատեն միայն տվյալ […]

Արցախում զինծառայող է զոհվել

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:  Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:  ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության […]

Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը կփոխվի՞

Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ Facebook-ի իր էջում։ «Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված