25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի. է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը: Անդրադարձ է կատարվել սեւծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել […]

Ոչ ոք չկար, չգտա մեկին, որ կկամենար ինձ մխիթարել

Նայի՜ր իմ հոգուն և փրկի՜ր անձն իմ, թշնամիներիս որոգայթներից ապրեցրո՜ւ ինձ: Քանի որ միայն Քե՛զ է լավ հայտնի նախատինքներն իմ, ամո՛թս նաև, նվաստացումնե՛րս ամեն օր կրած: Առջև՛դ են բոլոր նեղիչներն հոգուս, սիրտս համբերեց նախատինքների՛ և թշվառությա՛ն: Կարծում էի, թե իմ տրտմությունը մե՛կը կկիսի, բայց ո՛չ ոք չկար, չգտա՛ մեկին, որ կկամենար ինձ մխիթարել:  Սաղմոսների գրքից

Մանվել Գրիգորյանի սանիկը հունից դուրս է եկել լրագրողի հարցից

Մանվել Գրիգորյանի սանիկը` Անդրանիկ Կարապետյանն այսօր բախվել է լրագրողի հետ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել ՝ այ տուշոնկա: Ավելի ուշ Անդրանիկ Կարապետյանը պարզաբանող հայտարարություն է արել, մասնավորապես նշելով. «Մենք քավոր-սանիկ ենք, բայց այդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել: Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո […]

Պարոն վարչապետ, ասեք, գնանք ջարդենք, ո՞ր լրագրողն էր

 «Ազգ»  և  «Հրապարակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները կարծում են, որ անորոշ էր,  թե ում էր ուղղված Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսությունների վերաբերյալ կոչը: «Ինձ զարմացրեց հակապետական բառը, հուսամ դա պարզապես վրիպում էր։ Նրա ռեակցիան շատ ջղային էր: Մանավանդ, այն մարդուց ենք լսում այս հայտարարությունը, ով լրագրողական գործունեության ընթացքում անողոք քննադատել է պետական պաշտոնյաներին»,֊ լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց […]

Հակառակորդի զինուժի տեղաշարժերն ազդում են մեր հոգեբանական վիճակի վրա. Թեւան Պողոսյան

Հայաստանի անվտանգության խնդիրը պետք  առաջին պլանում լինի: «Հենարան»  մամուլի ակումբում  անդրադառնալով  սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թեւան Պողոսյանը:  բանախոսը նշել է, որ ապրիլից սկսած  Ադրբեջանը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական շփման գծում , այլեւ Նախիջեւանի հատվածում է ակտիվություն է ցուցաբերում. «Զորքերի ակտիվ տեղաշարժեր, հատուկ ջոկատայիններին րոպեն մեկ առաջ բերել -հետ տանել… Հայկական […]

Ծեծեք, ջարդեք դավաճաններին՝ Նիկոլից սկսած. հրապարակվում են ՊՊԾ գնդի գրավման ձայնագրությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց: Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի […]

Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հարնրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող […]

Արտահերթի գլխավոր խնդիրը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ   Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսօր Հայաստանի  ԱԺ-ն ու կառավարությունը ակտիվորեն համագործակցում են երկրի ընդհանուր կայունությունը պահպանելու եւ Հայաստանի ստանձնած նախկին պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: «Հայաստանը կարողանում է իր ճիշտ ստորագրությունը պահպանել արտաքին արենայում,  կարեւոր էր, որ չենք ունենալու ռեվերսներ»,-«Հենարան»  մամուլի ակումբում  ասաց Թեւան Պողոսյանը: Նա ասաց, որ առաջիկայում վարչապետի […]

Գայթակղությունը մեծ է, մարդիկ չդիմացան, հերոս էին …

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թեւան Պողոսյանը ողջունում է Հայաստանում սկսված քաղաքական գործընթացները, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը եւ նշում է, որ այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, պետք է առաջին քայլը լինի ոչ թե անձերի, այլ երեւույթների դեմ պայքարի: «Ինքներս մենք մեր մտածելակերպով, վարքագծով ու մենթալիտետով պետք է նույնպես փոխվենք եւ խնդիրը դնենք ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված