14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել […]

Ի՞նչ օրենքներ է ստորագրել Արցախի նախագահը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա ստորագրել է մասնավորապես, հետեւյալ օրենքները. «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Պետական տուրքի մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքները։

Հակապետականությունը լուրջ մեղադրանք է, պետք է դրա սահմանումը տալ

«Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրողությունների պայմաններում ընդդիմություն դառնալու համար կամ պետք է շատ մեծ կամքի ուժ ունենալ կամ լուրջ հաշվարկված քայլեր»,-կարծում է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով, ներկայումս բացի ՀՀԿ-ից, որեւէ այլ ուժ կառավարությանը որեւէ կերպ չի հակադրվում: «Նիկոլ փաշինյանը ունի այնպիսի տեղեկատվական աջակցություն,  որ եթե իր բոլոր հետեւորդներին գրի, որ այս կայքին վատ բան […]

Ադրբեջանը կուտակում է ուժերը ոչ միայն ֆիզիկապես՝ սահմանին, այլեւ համացանցում. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը կարծիքով առաջիկայում Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումներին զուգահեռ, չեն բացառվում նաեւ զարագցումներն Արցախում: Քաղաքական ուժերը նրա խոսքով, այս փուլում չպետք է կենտրոնանան միայն ներքին խնդիրների վրա: «Տարածաշրջանի բոլոր երկրներում արդեն իշխանություններն ընտրվել են: Վերջինը Թուրքիան էր, բայց որքան հասկացանք Էրդողանն առաջին փուլով է ընտրվում եւ ստացվում է, որ բոլորը իրենց տեղերում են են […]

Բոյկոտենք կարմիր գծերը և այլևս չվճարենք դրանց համար

  «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ քաղաքացիներին բոյկոտել կարմիր գծերը և այլևս չվճարել դրանց համար:    Ինչպես հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Արսեն Պետրոսյանը, կարմիր գծերն այլևս տեղ չպետք է ունենան նոր Հայաստանում:    Ըստ նրա՝  հասարակական տարածքները պետք է վարորդների համար առանց լրացուցիչ վճարների ծառայեն որպես ավտոկայանատեղիներ, քանի […]

Ինչո՞ւ է Կարեն Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվել

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է յուրացում կատարելու մեջ: Henaran.am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց այս տեղեկությունը, ասելով, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար: ՀՔԾ-ից այլ […]

ԵԿՄ-ն բրենդ է, այստեղ արյուն տված մարդիկ կան

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը դժգոհում է համացանցում քաղաքացիների մեկնաբանություններից ուղղված երկրապահին: «Ես չգիտեմ, դա հանրությունն է,  թե  հատուկ կազմակերպված խումբ, որն ուզում է սեւացնել երկրապահի անունը: ԵԿՄ-ն բրենդ է, այստեղ արյուն տված մարդիկ կան: Մեկ անձի խարանը չպետք է փաթաթել կառույցի վզին»,-նշեց նա:  ԵԿՄ փոխնախագահը ասաց, որ ԵԿՄ նախագահի անունը դեռ պարզ չէ, այն կորոշի համագումարը. […]

Որտե՞ղ եւ ինչպե՞ս, ումո՞վ կդիրքավորվի «Հանրապետական»-ը

Քաղտեխնոլոգ  Տիգրան Քոչարյանը կարծում է, որ  Հանրապետական կուսակցութնունն սպասվող արտահերթ ընտրություներին կներկայանա այլ տեսքով, քան եղել է նախկինում: Խոսքը, ըստ Տիգրան Քոչարյանի, օդիոզ դեմքերի բացակայության մասին է. «Միգուցե կփորձի վերջնականապես ազատվել օդիոզ դեմքերից, երիտասարդականացնել ռեսուրսը»: Տիգրան Քոչարյանի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում դատարկ է ավանդական արժեքներով առաջնորդվող ուժի տեղը եւ չի բացառվում, որ Հանրապետականը հենց […]

Պարտակո՞ւմ ես, ուրեմն մի հանցագործ էլ դու ես, թե՞ պետք է շոու ապահովել

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ իրականացրած բացահայտումներին, նշեց, որ մեծ աղմուկ բարձրացնելու  առիթ  չկա, ընդամենը Մանվել Գրիգորյանը կալանավորվել է՝ իր կատարած գործերի համար ու բնականոն կյանքը պետք է շարունակվի: Նրա խոսքով՝ այն գործառույթները, որ ԵԿՄ-ն էր անում, պետք է պետությունը աներ. « Ստացվում է՝ ՊՆ-ին  կից՝ ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված