Հակապետականությունը լուրջ մեղադրանք է, պետք է դրա սահմանումը տալ
«Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրողությունների պայմաններում ընդդիմություն դառնալու համար կամ պետք է շատ մեծ կամքի ուժ ունենալ կամ լուրջ հաշվարկված քայլեր»,-կարծում է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով, ներկայումս բացի ՀՀԿ-ից, որեւէ այլ ուժ կառավարությանը որեւէ կերպ չի հակադրվում:
«Նիկոլ փաշինյանը ունի այնպիսի տեղեկատվական աջակցություն, որ եթե իր բոլոր հետեւորդներին գրի, որ այս կայքին վատ բան գրեք, այդ կայքը կարող է կախել: Մենք կարող ենք տեսնել, որ կառավարության որոշ անդամներ, երբ վատ բաներ են անում, միեւնույնն է, այնպիսի աջակցություն են ունենում, որ երբեմն զարմանում ես, որովհետեւ նախորդ իշխանությունների ժամանակ դա մասսայական քննադատություն կառաջացներ, մինչդեռ հիմա ասում են լավ են անում, այդ սկզբունքն է գործում»,-նկատում է քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի համար հիմա ընդդիմադիր լինելն ինքնասպանություն է, որոհետեւ հասարակության էյֆորիկ վիճակը դեռ չի անցել:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ հեռուստաընկերություններից մեկի վերաբերյալ արած հայտնի հայտարարութայնը, քաղտեխնոլոգը ցավով փաստեց, որ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ոչ միայ լռեցին, այլ նույնիսկ սատարեցին վարչապետի հայտարարությունը՝ կրկին տեղավորվելով հասարակության էյֆորիկ տրամադրությունների մեջ:
«Այլ կարծիք հայտնողի բերանը փակելը սխալ է: Հակապետականությունը լուրջ մեղադրանք է, դրան հետեւում է հայրենիքի դավաճանությունը, պետք է դրա սահմանումը տալ, որովհետեւ շատերն այսուհետեւ ձայն չեն հանելու, վախենալու են, որ կմեղադրվեն հակապետականության մեջ»,-շեշտեց քաղտեխնոլոգը: Տիգրան Քոչարյանն ասաց, որ վարչապետ Փաշինյանն, այսուհանդերձ, զգուշավորություն է դրսեւորել եւ որեւէ հեռուստաընկերության անուն չի ասել, այլապես տվյալ հեռուստաընկերությունը նույնիսկ ՄԻԵԴ կարող ր դիմել: