24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը կուտակում է ուժերը ոչ միայն ֆիզիկապես՝ սահմանին, այլեւ համացանցում. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը կարծիքով առաջիկայում Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումներին զուգահեռ, չեն բացառվում նաեւ զարագցումներն Արցախում: Քաղաքական ուժերը նրա խոսքով, այս փուլում չպետք է կենտրոնանան միայն ներքին խնդիրների վրա:

«Տարածաշրջանի բոլոր երկրներում արդեն իշխանություններն ընտրվել են: Վերջինը Թուրքիան էր, բայց որքան հասկացանք Էրդողանն առաջին փուլով է ընտրվում եւ ստացվում է, որ բոլորը իրենց տեղերում են են եւ պետք է մտածել, թե ինչ անել: Չեմ ուզում այդպես մտածել, բայց որքան հասկանում եմ, Արցախի գործոնը առաջնահերթ կդառնա եւ դա ինչ-որ չափով կշեղի հայաստանյան ներքին գործընթացները»,-նշում է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքով, որքան էլ որոշ մարդիկ ասել, թե սահմանին «ամեն ինչ ՕԿ է», այդուհանդերձ Ադրբեջանն ուժերը կենտրոնացնում է, իսկ այսօր արդեն Թուրքիայի հետ համատեզ զորահանդես պետք է անցկացնի: Քաղտեխնոլոգի խոսքով, թուրքական ինքնաթիռներն արդեն Բաքվի երկնքում երեւացել են:

Տիգրան Քոչարյանն ասում է,  Ադրբեջանը կուատկում է ուժերը ոչ միայն  ֆիզիկապես՝ սահմանին, այլեւ համացանցում. «Բավականին ակտիվացել է ադրբեջանական լոբբինգը հայկական տիրույթում, շատացել են հայալեզու ադրբեջանցի ֆեյքերը այն աստիճանի, որ Նիկոլ Փաշինյանի լայվերի տակ ինչ-որ բաներ են գրում եւ փորձում են ներքին իրավիճակն ինչ-որ չափով ապակայունացնել»: Քաղտեխնոլոգը շեշտում է ՝ դժվար է ասել,  Ադրբեջանն ինչ-որ քայլի կդիմի, թե ոչ, բայց փաստ է, որ այս ամենը քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ