09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գնային ի՞նչ փոփոխություններ են եղել վերջին մի ամսում

2018 թ. հունվար-հուլիս ամիսներին 2017թ. հունվար-հուլիսի նկատմամբ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.4 տոկոս, մինչդեռ 2017թ. դեկտեմբերի նկատմամբ 2018 թ.-ի հուլիսին գրանցվել է 1.7 տոկոս գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքից: 2018թ. հուլիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրված 1.7 տոկոս գնանկման մեջ մեծ ազդեցություն է ունեցել սննդամթերքի 5.4 տոկոսով գների […]

Ռուսաստանի և Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Թրամփը, ըստ էության, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց մոտ ապագայում ռուս-ամերկյան հարաբերությունների կարգավորման […]

Շուռնուխցիները ըստ Աստծո օրենքի են ինքնապաշտպանվել

ՇՈՒՌՆՈՒԽՑԻՆԵՐԸ ԸՍՏ ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԻ ԵՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ Հին Կտակում, Ղևտացիների գրքում (ԺԸ-22-30) Աստված միասեռ խառնակվողներին խրատում, զգուշացնում, և ապա, չլսող-պղծվողներին խոստանում է ոչնչացմա՛ն մատնել. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է: Ո՛չ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ: Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի […]

Օգոստոսի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի  14-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն նարեկաբույժ, հոգեթերապեւտ Արմեն Ներսիսիյանը եւ Նարեկի աղոթքներով բուժված Աննա Գեղամյանը: ԹԵՄԱ՝   ԱՄՆ-ում  Աննա Գեղամյանը  Նարեկի աղոթքներով ինչպե՞ս է կարողացել բուժվել չարորակ ուռուցքից:   Օգոստոսի  14-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը եւ Տեր Եսայի քահանա Արթենյանը:  ԹԵՄԱ`    Շուռնուխի վերջին միջադեպը՝ ավելի քան 30 մարդ […]

Փաշինյանը Շանթին բաց թողնի, որ Պուտինն ասի՝ «այս ի՞նչ ես անում. «Դուխով» Հայաստանը շարունակում է «անդուխ» լինել

«Շանթ Հարությունյանին ազատ արձակել՝ նշանակում է «հականազարբաեւյան» եւ «հակալուկաշենկոյան» քայլ անել: «Դուխով» Հայաստանը շարունակում է «անդուխ» լինել եւ ԵՏՄ-ի հպատակը հանդիսանալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործին, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Արձագանքելով հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանի հանդեպ համաներում չի նախաձեռնում, Ազատ Արշակյանը […]

Կրակոց Վանաձորում. կա վիրավոր

Վանաձորում կրակոց է հնչել, կա բերման ենթարկված, մեկ քաղաքացի վիրավորվել է: Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ կրակոցների վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը ստացել է օգոստոսի 12-ին, այնուհետև հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ աջ ազդրի բեկորային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ.-ին ծնված երիտասարդ: «Կրակոց արձակելու կասկածանքով կա […]

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Նախարար Ռոստոմյանը հանձնարարականներ է տվել

Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ: Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության […]

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օգոստոսի 13-ի ցերեկը, 15-16-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում օգոստոսի 13-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված