12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քննարկման թեմաներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նազարբաևը: Ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Ինչ վերաբերում է առավել լայն հարաբերություններին՝ ՀԱՊԿ շրջանակում, ԵվրԱզԷՍ շրջանակում, այստեղ շատ մեծ օրակարգ կա, մեծ ծրագրեր, կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպես որ այն, որ Դուք նոր ասացիք»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել: Հայաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ դիմել են ՀԱՊԿ-ին՝ Խաչատուրովին փոխարինելու գործընթաց սկսելու առաջարկով: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ