Կրակոց Վանաձորում. կա վիրավոր
Վանաձորում կրակոց է հնչել, կա բերման ենթարկված, մեկ քաղաքացի վիրավորվել է: Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ կրակոցների վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը ստացել է օգոստոսի 12-ին, այնուհետև հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ աջ ազդրի բեկորային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ.-ին ծնված երիտասարդ: «Կրակոց արձակելու կասկածանքով կա […]





































