28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գնային ի՞նչ փոփոխություններ են եղել վերջին մի ամսում

2018 թ. հունվար-հուլիս ամիսներին 2017թ. հունվար-հուլիսի նկատմամբ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.4 տոկոս, մինչդեռ 2017թ. դեկտեմբերի նկատմամբ 2018 թ.-ի հուլիսին գրանցվել է 1.7 տոկոս գնանկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքից:

2018թ. հուլիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրված 1.7 տոկոս գնանկման մեջ մեծ ազդեցություն է ունեցել սննդամթերքի 5.4 տոկոսով գների նվազումը: Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքները աճել են 1.4%, ծառայությունները՝ 1.2%-ով:

Միայն վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների գների` համապատասխանաբար 2.5% և 0.5% նվազում, իսկ ծառայությունների ոլորտում՝ սակագների 0.1% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.5-0.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.1%-ով:

Վերջին մեկ ամսում մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 16.7% և 11.8% գնանկումը: Իսկ վերջին մեկ տարվա կտրվածքով մրգի ապրանքախմբում արձանագրվել է 12.6%, բանջարեղենի ապրանքախմբում՝ 1.0%, գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.5%, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 3.7% գնանկումը:

Վերջին մեկ տարվա կտրվածքով գնանկում է եղել նաև շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 16.8%-ով, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 4.8% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 0.3% գնանկում: 2018թ. հուլիսին 2017թ. հուլիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 7.3%-ով, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 1.1%-ով:

Վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.5%-ով: Իսկ արդեն 1 տարվա կտրվածքով հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.1% և 27.9% գնաճ: 2017թ. դեկտեմբերի համեմատ 2018 թ.-ի հուլիսին գրանցվել է 9.3% և 22.5% գնաճ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ