07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր շքեղ ինքնաթիռը

Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր ինքնաթիռը, որն ավելի շատ նման է թռչող առանձնատան,– գրում է The Sun պարբերականը։ 747-8 բոինգը վաճառքի է հանվում մի քանի սենյակների հետ միասին, որոնց դիզայնն արված է կապույտ, ոսկեգույն և սպիտակ գույներով։ Ինքնաթիռն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն նստատեղերի մեծ մասը հանվել է՝ տարածքը հնարավորինս […]

Բացահայտվել է Մեգան Մարքլի գաղտնի կուռքը

Նորաձևության ոճաբան Ալեքս Լոնգմորը հայտարարել է, թե ով է հոլիվուդյան այն դերասանուհին, ում ոճը ոգեշնչում է արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին: Այդ մասին տեղեկացնում է Independent-ը: Ոճաբանի խոսքով՝ Սասեքսկի դքսուհու հագուստը շատ նման է Անջելինա Ջոլիի ոճին, երբեմն նույնիսկ կրկնօրինակն է: Նա նաև նշել է, որ նույնիսկ Մեգանի դիմահարդարումը նման է Ջոլիին. երկու կանայք էլ […]

Աշխարհի ամենամեկուսացած քաղաքը

Համացանցում տեսանյութ է հրապարակվել ամենամեկուսացած քաղաքի մասին, որտեղ դժվար է հասնել, և որտեղ մննլը շատ վտանգավոր է: Տրիստան-դաԿունյա կղզեխումբը պատկանում է Բրիտանիային: Նրա մայրաքաղաքը կրում է Յոթ ծովերի Էդինբուրգ անունը: Կղզին տեղակայված է փոքրիկ առափնյա հատվածում, կղզու մեծ մասը լեռներ և հրաբուխներ են:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հերքում է «Ժամանակ» թերթի՝ Միքայել Մանուկյանին վերաբերող հոդվածի իսկությունը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը մամուլի հաղորդագրություն է տարածել,  որում հերքում է «Ժամանակ» օրաթերթում տեղ գտած նյութի իսկությունը։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Հարգելի՛ խմբագրություն, այսօր Ձեր կայքում՝ մամուլի տեսություն բաժնում, իբրեւ «Ժամանակ» թերթի նյութ հրապարակվել է ՀՅԴ Երեւանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանին վերաբերող մի հոդվածից հատված, որն իրականության հետ աղերս […]

Ովքե՞ր են «ՔՊ»-ի՝ «Իմ քայլը» դաշինքի տասնյակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ ու գործիչներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Նրա խոսքով, ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ Հայկ Մարությանը, երկրորդը ՔՊ անդամ […]

«Լիդիան»-ի աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նամակ հղելով նրան: «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ աշխատակիցները: Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետևանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետևանքով մենք […]

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի

Օգոստոսի  30–ին՝  ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի  կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:  ԹԵՄԱ՝   ԿԳՆ գործունեության 100 օրը. դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացված   ընթացակարգով  անցկացնելու մոտեցումը. ուսումնական տարվա սպասելիքները.  սեպտեմբերի 1-ին ընդառաջ:   

Ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում. ԿԳ նախարար

Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա , այնպես էլ չպետք է լինի  սեւ ու սպիտակ կրելու պարտադրանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը։ Ընդգծեց՝ սա միանշանակ է եւ որեւէ ծնող, որ չի ցանկանա, որ իր երեխան կրի միանման հագուստ, պետք […]

Նուբարաշենի բաց աղբավայրը վտանգավոր է. Կամո Արեյան

Նուբարաշենի բաց աղբավայրը էկոլոգիական, սանիտարական, առողջապահական, քաղաքաշինական տեսանկյունից վտանգավոր է, ոչ մի չափանիշի չի բավարարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: «Իր ստեղծման օրից որեւէ չափանիշի չի բավարարում, այժմ էլ չի բավարարում, դրա համար այն պետք է կոնսերվացվի՝ քաղաքային աղբավայրը կառուցելուն զուգահեռ»,-ասաց Կամո Արեյանը: Նա նշեց, որ Նուբարաշենի աղբավայրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված