12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ովքե՞ր են «ՔՊ»-ի՝ «Իմ քայլը» դաշինքի տասնյակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ ու գործիչներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով, ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ Հայկ Մարությանը, երկրորդը ՔՊ անդամ Սրբուհի Ղազարյանն է, երրորդը՝ հայտնի մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն է:

Ցուցակի տասնյակում տեղ են գտել նաեւ Տրդատ Սարգսյանը, Մեսրոպ Պապիկյանը, Վահագն Հովակիմյանը, Սուրեն Էրամջյանը, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը եւ «Առաքելություն» կուսակցությունից Հրատ Սարգսյանը:

Ցուցակում ընդգրկված է 170 հոգի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ