Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր շքեղ ինքնաթիռը
Քաթարի թագավորական ընտանիքը վաճառում է իր ինքնաթիռը, որն ավելի շատ նման է թռչող առանձնատան,– գրում է The Sun պարբերականը։
747-8 բոինգը վաճառքի է հանվում մի քանի սենյակների հետ միասին, որոնց դիզայնն արված է կապույտ, ոսկեգույն և սպիտակ գույներով։ Ինքնաթիռն ի սկզբանե նախատեսված է եղել 467 ուղևորի համար, սակայն նստատեղերի մեծ մասը հանվել է՝ տարածքը հնարավորինս մեծացնելու համար։ Այժմ ինքնաթիռը 76 մարդ է տեղավորում և անձնակազմի 18 անդամների։
Ինքնաթիռը մեկնարկային գին չունի, սակայն, Perth Now–ի գնահատականներով, այն կարող է 500000000 ֆունտ սթերլինգ արժենալ։
Ինքնաթիռում հսկայական աշխատասենյակ–ճաշասենյակ կա, կոնֆերանսի դահլիճներ, մի քանի նախասրահ, հսկայական ննջարան՝ երկտեղանի հարմարավետ մահճակալով, տասը տարբեր զուգարաններ և նույնիսկ՝ բժշկական կենտրոն։